Ինչպե՞ս չկարմրել

4Երբ կարմրում եք այտերը տաքանում են: Եվ ինչքան շատ եք ցանկանում ցույց տալ, որ ոչինչ չի կատարվում ավելի վատ է ստացվում: Եվ այդ մարդիկ ամեն ինչ կտային, միայն թե եփած խեցգետնի նման չկարմրեին:

Ինչո՞ւ  ենք կարմրում

Մարդիկ կարմրում են, որովհետև մկանները լցվում են արյամբ, որի պատճառը ավելի հաճախ որոշակի մարդկային զգացմունքներն են ամոթը, շփոթմունքը և այլ:

Շատ մարդկանց մոտ ամեն մի չնչին բանից այտերը կարմրում են (հատկապես դեռահասների մոտ): Երբ գրատախտակի մոտ են կանչում կարմրում ես, չնայած որ դաստ շատ լավ գիտես, կամ երբ հարկավոր է բեմ բարձրանալ, կարմրում եք, երբ մեկը ձեզ ուշադիր նայում է կամ հարց է տալիս, երբ փողոցում պատահաբար ծանոթի եք հանդիպում: Մի խոսքով, այն ամենը ինչ ձեզ հուզում է կամ ձեզ է վերաբերում արագ առաջացնում է կարմրություն: Եվ դուք դրա դեմ ոչինչ չեք կարողանում անել: Ձեզ թվում է, որ բոլորը ծիծաղում են ձեզ վրա: Հետզհետե սկսում եք չշփվել, աշխատում եք այնպես անել, որ ձեզ չնկատեն, կոմպլեքսավորվում եք, դառնում ավելի ամաչկոտ:

Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել կարմրությունը

Հոգեբանները, հաստատում են, որ այդպիսով առաջ է գալիս վախ շփման ժամանակ, կամ գիտական լեզվով ասած սոցիոֆոբիա: Կարող է շրջապատը դա չնկատել, բայց մարդը դառնում է ամաչկոտ ու լռակյաց: Մարդիկ, որոնք կարմրում են,նաև ուժեղ քրտնում են, որը շատ տհաճ է:

Capture             Սովորենք չկարմրել:

Որպեսզի դուրս գաք այդ փակ շրջանից` <<կարմրեցի- շփոթվեցի- ավելի շատ կարմրեցի>>, հարկավոր է սովորել հաղթահարել շփոթմունքը: Դա կարելի է անել բարձրաձայն: Գլխավորը չլռելն է: Դուք կարող եք նախօրոք պատրաստել մի քանի արտահայտություններ, որով դուք կբացատրեք ձեր կարմրելու պատճառները: Գլխավորը հավատացրեք ձեզ, որ չկա ոչ մի ծիծաղելի և վատ բան կարմրելու մեջ, դա նույնիսկ գրավիչ է: Օրինակ, եթե ինչ որ անհեթեթ բան եք սկսում ինչ որ պահին խոսալ ակամա, ապա արագ ասեք, որ դուք ամաչում եք, դրա համար էլ կարմրեցիք կամ կներես ես կարդացի քո մտքերը իմ ասածի մասին և կարմրեցի: Այսինքն, պետք է բարձրաձայնել ամաչելու պատճառը և այն կարմրությունր արագ կանցնի, իսկ դուք ավելի շատ չեք կարմրի: Պատրաստեք ավելի սուր արտահայտություններ որոնք կօգնեն ձեզ ձերբազատվել շփոթվելուց: Այնպես որ համարձակ առաջ շարժվեք, և ժամանակի ընթացքում դուք կդադարեք լինել <<մարդ, որը կարմրում է>> այլ կդառնաք հասարակության համար մարդ, որը կարողանում է շատ սուր պատասխանել իրեն վիրավորողներին և կարողանում է ինքն իր վրա ծիծաղել:

Գիտնականները կարծում են, որ ավելի հաճախ կարմրում են այն մարդիկ, ովքեր ավելի անինքնավստահ են և անպաշտպան: Դրա համար, երբ խոսում եք դիմացինի հետ, մտքում անընդհատ կրկնեք, որ դուք ուժեղ եք նրանից, նրանից առավել, խելացի: Միանգամից մի պատասխանեք նրա հարցին, որից դուք կարող եք շփոթվել և կարմրել, այլ մտքում դանդաղ հաշվեք մինչև երեքը` այդ ընթացքում կրկնելով, որ դուք շատ հանգիստ ու հավասարակշռված եք այդ պահին:

Գլխավորը հիշեք, որ երբ դուք կարմրում եք,  դուք ոչ մի վատ բան չեք անում:

Оставьте комментарий